Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Կառավարության ծրագրի հաստատումը ժամերի հարց է

Կառավարության ծրագրի հաստատումը ժամերի հարց է
21.06.2012 | 14:08

«Երկու ժամ հետո կապացուցվի, որ անհիմն են որոշ լրատվամիջոցների այն պնդումները, թե կառավարության ծրագիրը կտապալվի ԱԺ-ում, և անհրաժեշտություն կառաջանա անվստահություն հայտնելու կառավարությանը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասած ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ Ամեն դեպքում, ԱԺ-ում ներկայացված վեց կուսակցություններից չորսը դեմ են կառավարության ծրագրին։ Ի՞նչ է սա նշանակում` խնդիրը քաղաքակա՞ն է, թե՞ իսկապես կառավարության ծրագիրն անվստահելի է, իրատեսական չէ։ «Կառավարության ծրագիրը քաղաքական ենթատեքստ չի կարող չունենալ, բացի կառավարության տնտեսական ծրագիր լինելուց, այն քաղաքական փաստաթուղթ է, որը ներկայացնում է քաղաքական ուժի գործունեությունը։ Բնական է, որ ընդդիմությունը փորձելու էր դրան հակառակվել»,- պարզաբանեց Վարդան Այվազյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 8324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ